Ճապոնիայում Takata-ի բարձերով եւս 7 մլն ավտոմեքենա են հետ կանչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի տրանսպորտի նախարարությունը կարգադրություն Է տարածել Takata-ի անվտանգության բարձերով եւս 7 միլիոն ավտոմեքենա հետ կանչելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ճապոնիայի իշխանություններն ավտոարտադրողներին պարտավորեցրել են մինչեւ 2019 թվականի մարտը հետ կանչել նոր խմբաքանակի ավտոմոբիլները: Հետկանչման ենթակա ավտոմեքենաների ընդհանուր թիվն այժմ հասել Է 19,6 միլիոնի:
Ինչպես հետեւում Է նախարարության հայտարարությունից, ամոնիումի նիտրատը, որն օգտագործվում Է բախման դեպքում անվտանգության բարձերը փչող մեխանիզմներում, ջերմաստիճանի տատանման դեպքում կորցնում Է իր հատկությունները: Դրա պատճառով Takata-ի բարձերը հաճախ չեն գործում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



