Ռուս գեներալը մեղադրել է Թուրքիային Սիրիայի ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում գործունեություն ծավալող ահաբեկչական «Ալ-Նուսրա ճակատ»-ն իր օրական ռազմական աջակցությունը ստանում է Թուրքիայի հետ սահմանից: Վկայակոչելով Russia Today-ը, այս մասին ասել է ՌԴ զինված ուժերի գեներալ Սերգեյ Ռուդսկովը` հիշեցնելով, որ «Ալ-Նուսրա»-ն շարունակում է մնալ որպես Սիրիան ապակայունացնող հիմնական գործոն:
«Դամասկոսը շարունակաբար հրթիռակոծվում է Արևելյան Գութայից: Պարբերաբար փորձեր են արվել գրավելու Հոմսի մերձակայքում գտնվող էլեկտրակայանը ու արգելափակելու Հալեպը Դամասկոսին կապող ճանապարհը: Շարունակվում է ամեն օր Թուրքիայից զինամթերք և զենք տեղափոխող բեռնատարներ հոսքը», -հայտնել է գեներալը:
Նա մեղադրել է նաև Թուրքիային սահմանից այն կողմ քրդական բնակավայրերը ռմբակոծելու մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



