Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցավ «Վերջին զանգ» միջոցառումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Վերջին զանգն» է, ու ավարտական դասարանի աշակերտների շրջանում, ինչու չէ, նաև ուսուցիչների դեմքին ուրախ, տոնական ժպիտ է: Բոլոր նրանք, ովքեր անցել են այդ վերջինզանգյան փուլը, ամեն տարի այս օրն անպայման ընկնում են հիշողության գիրկն ու համեմատական կարգով, երևի թե ասում. «Մեր ժամանակ ուրիշ էր: Այո, ժամանակները փոխվում են, ու փոխվում է նաև տոնը տոնելու ձևերը»:

Առողջարանային Ջերմուկ քաղաք կրթահամալիրում «Վերջին զանգ»-ի միջոցառումը անցավ բարձր տրամադրությամբ, աշակերտները մեկը մյուսին հաջորդող գեղեցիկ կատարումներով հանդես եկան ծնողների, ուսուցիչների և բարձրաստիճան հրավիրյալների առաջ:

«Այսօր մեզ համար շատ հուզումնալից օր է, մենք ավարտում ենք մեր հարազատ դպրոցը, դպրոց, որը եղել է մեզ համար մեր երկրորդ տունը, դպրոց, որի պատերի ներսում անցել է մեր մանկությունը, որտեղ սովորել ենք հայերեն գրերը: Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մեր սիրելի ուսուցիչներին, և ցանկանում ենք, որ նրանք մեզ հիշեն որպես իրենց փոքրիկ զավակների: Չէ՞ որ դպրոցը մեր երկրորդ տունն է, իսկ մենք` իրենց ուսումնատենչ զավակները»,- Past.am-ի հետ զրույցում անկեղծացան արցունքախառը աչքերով շրջանավարտները:

Սիրելի’ ուսուցիչներ, այսօր մենք մեր հոգու խորքում տանում ենք ձեր տված գիտելիքները, խոստանում ենք, ով էլ դառնանք, ուր էլ գնանք, մեր մայրենի լեզուն ու մեզ հարազատ դպրոցը՝ Ջերմուկի կրթահամալիրը երբեք չմոռանալ:

12 տարի սովորելուց հետո եկավ հրաժեշտի պահը: Պահ, երբ բոլորի հույզերն ու զգացմունքները միախառնվում են, երբ բոլորն ունենում են աննկարագրելի զգացողություններ, հոգիդ լցվում է ուրախությամբ և տխրությամբ, երբ միևնույն ժամանակ և’ ուրախ ես, և’ տխուր:

«Վերջին զանգ», այս բառերն արտաբերելիս շատերի մոտ են արթնանում քաղցր հուշեր, որոնք կապված են դպրոցական տարիների հետ: Այդ օրն ամեն ոք հետադարձ հայացք նետելով անցած տարիներին` մի ուրիշ սիրով է լցվում, եւ այդ երկար ու ձիգ տարիները նրան պատկերվում են վառ գույներով: Մտովի վերհիշում է իր բոլոր ապրումները` առաջին դասարան, առաջին ուսուցիչ, դպրոցական նստարան, դասարանական վեճեր, ընկերական արշավներ, առաջին սեր… եւ ակամայից ժպտում է: Անգին են այդ հուշերը եւ անկրկնելի: Անմոռանալի այդ տոնական օրվա բերկրանքը յուրաքանչյուրը զգում է ամբողջովին, ցանկանում լինել այդ օրվա հերոսը»,– Past.am-ի հետ զրույցում նշեցին Ջերմուկի կրթահամալիրի ուսուցիչները:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Արսենյանը, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

Ընդամենը տասն օրից կսկսվեն բուհերի ընդունելության քննությունները, և այսօրվա շրջանավարտներից շատերը որևէ բուհի դռները թակելիս կհիշեն ու կգնահատեն իրենց սրտացավ ուսուցիչների այն աշխատանքը, որը տարիների պատմությունն է կերտել:

 

 

Նարեկ Միրզոյան / Past.am

ԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը