Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փողկապը խոսում է տղամարդու բնավորության մասին

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Փողկապը արտահայտում է տղամարդու բնավորությունը, սակայն այն ոչ մի ձևով չի բացահայտում տղամարդուն լիովին… Չէ՞ որ պճնանքի այս պարագան տղամարդկանց երբեմն նվիրում են կանայք` թելադրելով բնավորության իրենց նախընտրած գիծը:

Մարդու բնավորության հետ է զուգորդվում փողկապը կապելու ձևը. ինքնավստահ և ներուժով լի մարդիկ գերադասում են լայն հանգույցներ, իսկ թույլ է կապում փողկապները մտավորականության և արվեստագետների մի զգալի հատվածը:

Պիսակավոր փողկապ

Այն տղամարդիկ, ովքեր նախընտրում են պտերով, ոլորներով, պիսակներով փողկապներ, նպատակասլաց են և փառասեր. հանդիպելով իրենց երկրորդ կեսին` նրանք նվիրվում են անմնացորդ: Նմանատիպ փողկապներ գերադասում են կրել նրանք, ովքեր ուզում են գրավել շրջապատի ուշադրությունը: Մանր պտերով փողկապները ընտրում են բարեխիղճ աշխատողները և գործի գիտակները:

Գծավոր փողկապ

Տարբեր գծերով փողկապները նախընտրում են հարաբերություններում հավատարմություն և նվիրվածություն գերադասող տղամարդիկ: Նրանց համար աշխատանքը վեր է ընտանիքից:
Փողկապի վրայի խիստ գծերը օգնում են տիրոջը արագ կենտրոնանալ. պատահական չէ, որ գծերով փողկապ կրողները հաջողակ գործարարներ են:

Ծաղիկներով փողկապ

Այս փողկապով տղամարդը ռոմանտիկ և բարեհոգի է. ղեկավարվում է զգացմունքներով և ոչ թե բանականությամբ: Նա հակված է ներդաշնակության և շրջանցում է տհաճությունները:

Նախշերով փողկապ

Վանդակավոր փողկապով տղամարդը հուսալի գործընկեր է, նրան կարելի է և պետք է վստահել. հումորը և երևակայությունը անբաժանելի են նրանից. գրեթե ոչ մի հանգամանքում նա չի կորցնում հավասարակշռությունը: Ըստ հոգեբանների` հումորի զգացողությամբ, ինքնավստահ տղամարդիկ գերադասում են վառ նախշերով, «ճչացող» պատկերներով փողկապներ:

Միագույն փողկապներ

Մոխրագույն և սև փողկապներ ընտրում են «անգույն» տղամարդիկ, ովքեր ամեն ինչում սիրում են կարգ ու կանոն, հետևում են օրենքներին, ամենուր ձգտում են լինել «ճիշտ», ինչով էլ նյարդայնացնում են իրենց զուգընկերուհիներին: Բաց միագույն փողկապները վկայում են ճաշակի բացակայության մասին, իսկ եթե վերնաշապիկը մուգ է փողկապից, ապա կրողը աչքի է ընկնում ագրեսիվությամբ:
Փողկապի կապույտը խորհրդանշում է հուսալիություն, մարդամոտություն, ընկերասիրություն: Վառ կարմիրի գերակշռությունը զուգորդվում է տիրոջ էներգետիկ և խանդավառ բնավորության հետ, ով ձգտում է փառքի: Բաց կանաչը խտացնում է կրողի բարձր պահանջմունքները շրջապատի նկատմամբ: Կանայք, ովքեր ցանկանում են «պարուրվել» ընտանեկան ջերմության մեջ, պետք է ուշադրություն դարձնեն մուգ կանաչ և ձիթապտղագույն փողկապ կրող տղամարդկանց վրա:

Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico