Գվարդիոլան 7 տրանսֆեր է պահանջում «Մանչեսթեր Սիթիից»
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Խոսեպ Գվարդիոլան լուրջ փոփոխություններ է ցանկանում կատարել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», գրում է EUROSPORT-ը:
Իսպանացի մասնագետը նշել է 7 ֆուտբոլիստների, որոնց ցանկանում է ձեռք բերել առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ժամանակ: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներից նա հույսեր է կապում միայն Վենսան Կոմպանիի, Սերխիո Ագուերոյի, Կեւին դե Բրույնեի եւ Ֆերնանդինյոյի հետ: Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում են՝ Իլկայ Գյունդոգանը («Բորուսիա Դ.»), Ջեկ Ուիլշիրը («Արսենալ»), Էյմերիկ Լյապորտը («Աթլետիկ»), Դենի Ռոուզը («Տոտենհեմ»), Լերոյ Սանեն («Շալկե»), Ջոն Սթոունզը («Էվերտոն») եւ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»):
Իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու է այս մրցաշրջանից հետո:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



