Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել շահմար տեսակի օձ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 27-ին, ժամը 16.37-ին տեղեկություն է ստացել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի սպորտային կոշիկների արտադրամասի դիմաց նկատվել է օձ, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները Երևանյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող «Առողջ սունկ» ՍՊԸ-ի տարածքից բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



