Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս գեղեցկանալ կես ժամվա ընթացքում

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Եթե հանդիսավոր երեկոյի կամ կարևոր հանդիպման եք գնալու և կամ որևէ այլ միջոցառման, որին պետք է անպայման լավ տեսքով ներկայանալ, բայց նայելով ձեզ հայելու մեջ, դժգոհ եք մնում, տեսնում եք մանր կնճիռների ցանց, պարկիկներ աչքերի տակ, կարմրած կոպեր, լայն ծակոտիներ, ապա մի՛ հուսահատվեք։ Հետևելով մեր խորհուրդներին, որոնք բարդ չեն, կկարողանաք բառիս բուն իմաստով կես ժամվա ընթացքում շտկել այդ անմխիթար պատկերը, դառնալ ավելի երիտասարդ ու գրավիչ, պայծառ ու հանգստացած տեսք ունենալ։


Եթե մաշկը չոր է, դեմքը շփե՛ք սնուցող քսուքով (կամ կաթով՝ կիսով չափ խառնած ձեթով, լավ է՝ ձիթապտղի), իսկ եթե մաշկը յուղոտ է, ապա՝ լոսյոնով։
Եփե՛ք միջին մեծությամբ կարտոֆիլ, կեղևը մաքրե՛ք, տրորե՛ք պատառաքաղով և ավելացրե՛ք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ թթվասեր։ Այդ դիմակը տաք-տաք դրե՛ք աչքերի տակ՝ ստորին կոպի վրա և աչքերի արտաքին անկյուններին, ինչպես նաև բերանի շուրջը և պահե՛ք 20 րոպե։ Միաժամանակ վերին կոպերին 20 րոպե պահե՛ք խծուծներ՝ թաթախված երիցուկի կամ թեյի սառը թուրմով։ Փակե՛ք աչքերը և պառկե՛ք 20 րոպե, թուլացե՛ք։ Լավ է ոտքերի տակ մեծ բարձ դնել, դա կուժեղացնի գլխի արյան շրջանառությունը՝ այդպիսով լավացնելով դեմքի տեսքը։ Այնուհետև հանե՛ք խծուծները, լվացե՛ք կարտոֆիլի դիմակը սառը ջրով և ստորին կոպերին բարակ շերտով սնուցող քսուք քսե՛ք։
Կարելի է դեմքի և վզի մաշկը թարմացնել և կորյակների սև կետերից ու լայնացած ծակոտիներից այսպես ազատվել։ 1 ճաշի գդալ օճառաջուրը խառնե՛ք կես թեյի գդալ կերակրի սոդայի և կես թեյի գդալ մանր աղի հետ։ Թանզիֆը թրջե՛ք 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդով, փաթաթե՛ք դրանով մատը և խառնուրդը շրջանաձև շարժումներով շփե՛ք սև կետերի վրա։ Միաժամանակ տարածե՛ք ամբողջ դեմքին։ Լվացվե՛ք 2-3 րոպե անց տաք, այնուհետև եռացրած-սառեցրած ջրով։

Դրանից հետո պատրաստե՛ք խմորիչի դիմակ։ Յուղոտ մաշկի համար. 1 ճաշի գդալ խմորիչը լուծել 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդի մեջ այնպես, որ թթվասերի խտության խյուս ստացվի։ Չոր մաշկի համար, խմորիչը լուծել ձեթի մեջ, նորմալ մաշկի համար՝ կաթի մեջ։ Դիմակը քսե՛ք դեմքին բամբակե խծուծով, պահե՛ք 10-15 րոպե։ Եթե դիմակի ազդեցության ժամանակ այրոց զգաք դեմքին, ավելի շուտ հանեք։ Այնուհետև դեմքը լվացե՛ք տաք, ապա՝ սառը ջրով։ Եթե չոր մաշկ ունեք, դիմակը լվացե՛ք երիցուկի թուրմով կամ կաթով խառնած ջրով և սնուցող քսուք քսե՛ք։ Խմորիչի դիմակը առատ է B խմբի վիտամիններով և շատ սնուցող է մաշկի համար։ Այն կիրառելուց հետո մաշկը դառնում է փափուկ, բարձրանում է տոնուսը, լավանում են դեմքի գույնը, արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացները, նեղանում են ծակոտիները:


Այս պարզ միջոցները նկատելիորեն կթարմացնեն ձեր դեմքը։ Այժմ մնացել է միայն շպարվել։ 

Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութ