Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Միասին կհաղթահարենք ամենադժվար փորձությունները. Հայաստանի եզդիական համայնքը շնորհավորում է Հանրապետության օրվա առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: 

«Շուտով մենք միասին կնշենք մեր անկախ պետականության հաստատման տարեդարձը: Որի մասին դարեր շարունակ երազել են մեր նախնիները: Անցած ուղղու համար կրելով տարբեր տառապանքներ և փորձություններ, ենթարկվելով նույնիսկ ահավոր ցեղասպանության:

1918թ. Մայիս ամիսը մեր հայաստանաբնակ ժողովուրդների կյանքում հիշարժան բացառիկ իրադարձություն է:

Մայիսյան հաղթական հերոսամարտերի շնորհիվ հայ ժողովրդին հաջողվեց ձեռք բերել անկախ պետականություն: Եզդի ժողովուրդն իր լավագույն զավակների Ուսուբ Բեգի և Ջհանգի Աղայի գլխավորությամբ անձնուրաց պայքարելու և վտանգի պահերին հայ ժողովրդի կողքին լինելու շնորհիվ վաստակեց Հայոց Պետականության ձևավորման անաղարտ բարեկամի և հավերժ միասին լինելու իրավունքը: 

Առաջին Հանրապետության ստեղծումը խանդավառությամբ ընդունվեց այդ ժամանակվա հասարակության կողմից: Եզդի ժողովուրդը համառորեն լծվեց մեր անկախ պետության պահպանման գործին պատրաստ պատասխանատվություն ստանձնելու կյանքի ցանկացած բնագավառում: Հայոց պետականւթյունը վերականգնվեց և իրականություն դարձավ բոլոր հայաստանցիների բազմադարյա երազանքը: 

Այդ տարիներին տագնապալի լուրեր էին ստացվում տարբեր վայրերից: Թշնամին գրավել էր մեր բնակավայրերը, անողոք էր, կոտորում էր բնակչությանը, ավերում և կողոպտում էր մեր երկիրը: Առկա բազմաթիվ տագնապների և մարտահրավերների դեմ հարկավոր էր միասնական պայքար:

Հայերի հետ պայքարի ելավ նաև եզդի ժողովուրդը` իր լավագույն զավակների` Ջհանգիր Աղայի և ՈՒսուբ Բեկի գլխավորությամբ: Ջհանգիր Աղան հետախուզական խումբը թշնամու թիկունքում պահելով, իր 1500 զինվորների հետ ամենուր էր` Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում: Այդ օրերին էլ Ջհանգիր Աղան ստացավ «Հայ ժողովրդի անկեղծ դաշնակից» անունը: Ուսուբ Բեգը հայտնի էր իր բարի գործերով և խորհուրդներով, նա այն անձնավորությունն էր, որ մարդկանց գիտակցության մեջ համախմբում էր բարին և վեհը: Պատահական չէ, որ այդ տարիներին Ուսուբ Բեգին «իմաստուն Յուսուֆ Ա ղա» էին կոչում: 

Երբ քաղաքական գործիչներն ու փորձագետները խոսում են Հայաստանի առաջին Հանրապետության մասին, անշուշտ, պետք է խոսեն նաև եզդի ժողովրդի դերի մասին: Եզդի ժողովուրդը, հայության հետ կիսելով Օսմանյան կայսրության ազգային խտրականության քաղաքականության զրկանքները, իրավազրկությունը, ցեղասպանությունը, պատերազմի դաժանությունները, իր ուրույն դերակատարումն ու մասնակցությունն ունեցավ նաև մայիսյան հերոսամարտերի հաղթանակում և Հայոց անկախ պետականության կերտման ու կայացման գործում: Համեմատություններ անցկացնելով ներկայի և անցյալի իրադարձությունն երի, դատողությունների և գնահատականների միջև, պետք է հիշենք նաև, թե ինչ է գրել այդ մասին Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանը. «Հայերի չափ և, թերևս, հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»:

Հայոց սպարապետ Թովմաս Նազարբեկյանը Ջհանգիր Աղայի մասին խոսելիս նշում էր. «Նրա անունը պետք է դրվի ոչ միայն եզդի, այլև նշանավոր հերոսների անունների հետ միևնույն շարքում»: Անկախ պետություն ունենալը և այն անսասան պահելը դարձավ մեր նախնիների գերագույն նպատակն ու փառք Աստծո այն փոխանցվեց մեր ժողովուրդներին սերունդե սերունդ:

Նորաստեղծ Հանրապետության ստեղծման առաջին օրից առկա էին բազմաթիվ արգելքներ, խոչընդոտներ և մարտահրավերներ, որոնցից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Բայց, փառք Աստծո, այդ ամենն արժանապատվորեն հաղթահարվեց մեր ազգերի նվիրյալներ Անդրանիկի, Կոմիտասի, Նժդեհի, Դրոյի,Դ.Բեկ-Փիրումյանի, Ջհանգիր Աղայի, ՈՒսուբ Բեկի և մյուս արժանավոր զավակների կողմից, ովքեր իրենց ուսերին կրելով մեր ժողովուրդներին բաժին ընկած արհավիրքները, հայոց պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում բարձր պահեցին ու մեծ պատասխանատվությամբ իրագործեցին մեր նախնիների պատգամը: Մեր հերոսածին մայրերի որդիները նահատակվեցին այդ պայքարում, դարձան անմահ, քանզի հայրենիքի համար յուրաքանչյուր նահատակված անմահ է և վերածնվում է հավերժ կյանքի համար:  

Ի վերջո, տրամաբանությունը հաղթում է, պարզ իրողություն, որ մենք եղել ենք ճկատագրով միասին, կողք կողքի, մարտնչել ենք, հաղթել և միասին ստեղծում ենք ժաղովրդավար, բարեկեցիկ և հզոր Հայաստան: Եվ պատահական չէ, որ 2012թ. սեպտեմբերի 29-ին` Հայաստանում Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում կառուցվեց եզդիների` աշխարհում արդեն երկրորդ սրբատեղին «Եզդիների Զիարատը» մեր միակ հոգևոր նստավայր Լալիշա Նուրանից հետո: Այն օծվեց անձամբ Աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսին Բեգի կողմից:

2015թ. ապրիլի 21-ին աշխարհում առաջին անգամ, Հայաստանի Հանրապետության ղեկավարության անմիջական աջակցությամբ, ՀՀ մայրաքաղաք Երևանում բացվեց եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որը ևս մեկ ապացույց է, որ ժամանակն է բացենք մեր կյանքի պատմութայն ևս մեկ մութ և անավարտ էջերից մեկը, այն կդառնա մեր ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը, որն արդարության ազատության և խաղաղության կոչ է անում:

Ցավոք այս օրերին էլ Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգում մեր ժողովուրդն ենթարվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը հնարավոր չէր տեսնել նույնիսկ զարհուրելի երազներում: Այս դժվարին պահին մենք մեր կողքին տեսանք միջազգային հանրության, մեզ օգնող ձեռքը մեր անկեղծ բարեկամի հայ ժողովրդի «ձեռքը»: Միջազգային տարբեր կազմակերպություններում եզդիների նկատմամբ ոճրագործությունը դատապարտեցին և եզդիներին սատար կանգնելու կոչով հանդես եկան ՀՀ նախագահը, կառավարության անդամները և մեÖ € դիվանագետները: 2016թ. Ապրիլի 21-ին հայաստանաբնակ ինչու չէ նաև համայն աշխարհի եզդիների կյանքում պատմական նոր իրադարձություն էր: Աշխարհում առաջին անգամ ՀՀ մայրաքաղաքում մեր Հանրապետության ղեկավարության, Երևանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ, «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախաձեռնությամբ կառուցվեց Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության, ինչպես նաև մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Ստեղծագործության հիմնական մոտիվը մոր կողմից երեխայի փրկությունն է: Երեխան մարմն ավորում մեր ժողովրդի վաղվա օրը: Հուշարձան-կոթողի թիկունքի կողմից արեգակի ֆոնին վերադարձող կռունկների երամն է, որն ամրագրում է մեր ժողովրդի վերադարձն իր բնօրրան: Եվ աշխարհին կոչում, որ եզդիները Շանգալում ոչ անցվոր են, ոչ էլ եկվոր: Որ Շանգալը մեր բնօրրանն է եղել և կմնա մեր հավերժ օջախը:

Մենք շատ թանկ ենք վճարել մեր ազատության և անկախության համար ուրեմն պահենք ու պահպանենք մեր «աչքի լույսի պես»: Քանզի Հայաստանի Անկախությունը սրբազան ու անքննարկելի է: Հավատացած եմ Հայաստանը հզոր է և կայուն մեր ժողովուրդների անխախտ, անաղարտ բարեկամությամբ, որը դարձել է մեր պետության առաջընթացի առանցքներից մեկը: Դարերի ընթացքում և մինչև այսօր արձանագրվել են ժամանակային տարբեր փուլեր, հաջողված տարիներ, ձեռքբերումներ, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներ: Հավատարիմ մնալով մեր երախտավորների պատգամին, եզդի ժողովուրդը հայության հետ կիսեց և Սպիտակի ահավոր աղետի ծանր հետևանքները, և անցումային շրջանի «մութ ու ցուրտ օրերը», ինչպես նաև Արցախի Ազգային Ազատագրական պայքարի հաղթական բերկրանքը: Այս ամենի հանրագումարը մեզ պարտավորեցնում է ստեղծել բարկեցիկ, հզոր Հայաստան: Որը հզոր և մարտունակ բանակ ունեցող Հայաստանն է, արդար ու ազատ Հայաստանն է, աշխատանք և արժանապատիվ վաստակ ապահովող Հայաստանն է, տնտեսության համաչափ զարգացում ապահովող Հայաստանն է, սոցիալապես պաշտպանված և առողջ ընտանիք ունեցող Հայաստանն է, մեզ բոլորիս համար հավասար, ապրելու և արարելու իրավունքներ և ա զատություններ ապահովող Հայաստանն է: Մեր անվտանգությունն ու տարածաշրջանի խաղաղությունն երաշխավորող Հայաստնն է: Դրանում համոզվելու համար բավական է նայել մեր անցյալին, տեսնել ներկան և մտածել ապագայի մասին: 2016թ. Ապրիլի 2-ին մեր Հայրենիքի Զինվորը կանխեց թշնամու նոր սադրանքը: Հակառակորդի առջև որպես ամուր վահան կանգնեց Ջանգիր Աղայի և Անդրանիկ Զորավարի զինակից եղբայրությունը: Մենք մեր հակառակորդի սադրանքներին հակադրվեցինք մեր միասնությամբ, հոգու ուժով, մեր բանակի մարտունակությամբ:

Իրականությունն այն ,որ Հայաստանը ժողովրդական երկիր է, մեզ հատուկ են ժողովուրդների հանդեպ հարգանքը: Իր քաղաքացիներին անկախ ազգություննից և դավանանքից հավասար իրավունքների ապահովումը: Մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղությունն ու մարդասիրությունը: Մենք գտնում ենք, որ թշնամանքն և ատելությունը հավերժ չեն, և շարունակում ենք առաջ գնալ, որակապես ձևավորելով նոր հասարակություն, համոզված լինելով, որ այն մեր հայաստանցիների զարգացման ճանապարհն է: Մենք պաշտպան էլ ու պաշտպանում ենք այն հողը, որի վրա մենք ապրում և արարում ենք, որի վրա ծնվում են մեր երեխաները, որում իրենց «երկնային» հանգիստն են գտնում մեր ծնողները: Ապրիլին մենք միասին կանխեցինք տարածաշրջանի խաղաղությանը, վտանգող ադրբեջանական սադրանքները, փառք ու պատիվ մեր հայրենիքի Զինվորին, ովքեր թշնամու նախահարձակ, սադրանքները կանխեցին անգամ կյանքի գնով: Ցավոք մեր կյանքը դժվարություններով լի է եղել: Պատմության ընթացքում մեր տարածաշրջանում հաճախակի առկա է եղել լարվածության և քաղաքական բարդ իրավիճակ: Սակայն անկախությունը, նոր դարաշրջան է բացել մեր ժողովրդի համար: Ուրախանանք մեր լավ ու կարևոր ձեռքբերումներով: Վստահաբար կարող եմ ասել, որ միասին, համատեղ ջանքերով մենք դեռ շատ ու շատ հաջողությունների կհասնենք, և կարժանանանք այս օրը մեզ համար նվաճած, հերոսների սխրանքին ու պատգամին: Մենք հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և Փառք Աստծո այսօր գիտենք նաև հաղթել: Մենք մեր միասնությամբ, համերաշխությամբ ենք հզոր և ուժեղ, իսկ ուժը և համերաշխությունը հավատացեք միայն հաղթանակ և առաջընթաց է ապահովում: 

Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ»:

Նոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան