Ամերիկյան ոստիկանությունը հաստատել է վթարի ենթարկված ռազմական ինքնաթիռի օդաչուի մարմինը հայտնաբերելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան ոստիկանությունը հաստատել է, որ Նյու Յորքի և Նյու Ջերսիի միջև Հուդզոն գետում հայտնաբերված մարմինը պատկանում է կործանված ռազմական ինքնաթիռի օդաչուին: Արմենպրեսի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների P-47 Thunderbolt ռմբակոծիչ-կործանիչ է եղել:
Զոհվածը 56-ամյա Ուիլյամ Գորդոնն էր: Ավելի վաղ Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը հաղորդել էր, որ ինքնաթիռի օդաչուն փրկվել և տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ավելի ուշ նրանք հրաժարվել են այս հայտարարությունից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



