Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էրդողանն ինչքան էլ գոռգոռա` վիզան չեղյալ չի հայտարարվի, մինչեւ Թուրքիան չկատարի բոլոր պայմանները. Գերմանիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ թուրք քաղաքացիների առանց վիզայի ԵՄ ճանապարհորդության հարցում անհամաձայնությունը շարունակվում է:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Deutsche Welle ռադիոալիքը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիրեն այդ առնչությամբ հայտարարել է, որ «եթե վիզայի ազատականցման համար անհրաժեշտ պայմանները կյանքի չկոչվեն, վիզայի ազատականացում էլ չի լինի»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ավելի վաղ արած այն սպառնալիք-հայտարարությունից հետո, որ եթե ԵՄ-ը թուրք քաղաքացիների համար չազատականացնի վիզան` Թուրքիան էլ չեղյալ կհայտարարի փախստականների վերաբերյալ ԵՄ հետ ստորագարծ համաձայնությունը, Գերմանիան էլ է հանդես եկել խիստ հայտարարություններով:

Funke մեդիախմբին տված հարցազրույցում նախարար Թոմաս դե Մեզիրեն, արձագանքելով Էրդողանի այդ հայտարարությանն, ասել է. «Քաղաքականության մեջ պետք չէ ականջ դնել հանրության առաջ արվող պոպուլիստական ճնշումներին»:

Թուրք քաղաքացիների համար ԵՄ մուտքն ազատակացնելու հարցում ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է կյանքի կոչել իր կողմից առաջ քաշված բոլոր 72 պայմանները: Սակայն, Անկարան չի ցանկանում բարեփոխումներ կատարել ահաբեկչության դեմ պայքարի թուրքական օրենքում:

Թեմայի առնչությամբ Էրդողանի վերջին հայտարարությանը խստորեն է արձագանքել նաեւ Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը:

Գերմանական Neuer Osnabrucker Zeitung թերթին այսօր տված հարցազրույցում Մաասը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել «ոչ թե Էրդողանի ասածները, այլ նրա կոնկրետ գործողությունները»:

Նշելով, որ Գերմանիան թույլ չի տա իր հետ խոսել շանտաժի լեզվով, Մաաս-ն ասել է. «Վիզայի ազատականացման համար բացահայտ առաջ քաշված պայմաններ կան եւ այդ պայմանները դեռեւս իրագործված չեն»:

Ի պատասխան Էրդողանի հիշյալ հայտարարությանը, Գերմանիայի արդարադատության նախարարն ասել է. «Այս հարցում Էրդողանն ինչքան ցանկանում է թող գոռգոռա: Փախստականներն արդեն այլ ճանապարհներով են աշխատում հասնել ԵՄ: Միգրանտների հարցում մենք պետք է գործենք պատասխանատու կերպ եւ հույսը չդնենք միայն Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնությանը»:

Թուրքիան պահանջել էր, որպեսզի վիզայի ազատականացումը ԵՄ-ը սկսի կյանքի կոչել հունիսից: Դրա դիմաց, բացի վիզայի ազատականուցումից, Անկարան ԵՄ-ից երեք փուլով 9 մլրդ եվրո փոխհատուցում էլ է պահանջել:

Էրդողանի այդ հիստերիկ հայտարարություններին ի պատասխան, ԵՄ-ն առաջ էր քաշել այն այլընտրանքը, որ Մերձավոր Արեւելքից փախստականներին անհրաժեշտ է կենտրոնացնել ԵՄ անդամ Հունաստանում` կատարելով բոլոր անհրաժեշտ գումարային փոխահատուցումներն Աթենքին, եւ Հունաստանում էլ որոշել թե որ միգրանտին պետք է ապաստան տալ, եւ որին հետ ուղարկել իր հայրենիք:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել է