Երեւանում պատուհանը կոտրել եւ հրկիզել էր դպրոցի գույքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 1-ին հարկի պատուհանը կոտրելով՝ այրել են Արտաշիսյան փողոցում գտնվող դպրոցի 1-ին հարկում գտնվող դասարանի գույքը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 30-ամյա Արտյոմ Ս.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



