Հմայիչ Ռիհաննային նորից տեսել են Նյու Յորքում
ԼԱՅՖԳլխարկ ու երկարափեշ զգեստ: Պապարացիները 24 ժամ շարունակ հետեւում են Ռիրիին, որն արդեն երեք օր շարունակ ուշադրության կենտրոնում է Նյու Յորքում:

Առավոտյան բոլորին ապշեցնելով ֆոտոշարքի համար հագած Ralph Lauren ապրանքանիշի խալաթով՝ հիմա էլ հանրահայտ երգչուհին ներկայացել է երկարափեշ զգեստով, երբ ֆոտոշարքից հանգստանալու էր դուրս եկել:

Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե որ պարբերականի համար է լուսանկարվում Ռիհաննան, ու ամենակարեւորը՝ ով է լուսանկարիչը:



Հիշեցնենք, որ այս պահին Ռիհաննան ընդմիջել է իր Anti World Tour համաշխարհային շրջագայությունը, որը սկսել էր իր նոր ալբոմին ընդառաջ: Հունիսի 17-ին Ռիրին կվերսկսի իր հյուրախաղերը Ամստերդամում համերգով: Եվրոպական շրջագայությունը կավարտվի օգոստոսին:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



