Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել. Նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պետական բարձրագույն պարգևների հանձնման ժամանակ

Վեհափառ Տե՛ր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Որպես կանոն նման դեպքերում ես իմ խոսքը սկսում եմ «Սիրելի՛ պարգևատրվողներ» արտահայտությամբ: Բայց այսօր առանձնահատուկ դեպք է: Մեր սիրելի և ամենաթանկ պարգևատրվողները մեզ հետ չեն: Նրանք պարգևատրվում են հետմահու: Պիտի խոստովանեմ, որ հոգեբանորեն սա ամենածանր պարտականություններից է, որ ես պարբերաբար կատարում եմ:

Մեր հերոս որդիներն ու եղբայրներն ընկան հանուն իրենց հարազատների, հանուն մեզ բոլորիս, հանուն Հայաստանի և հայության խաղաղ ու հավերժ ընթացքի: Ճակատագրական պահին նրանք կատարեցին իրենց ընտրությունը: Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան Հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Նրանք իրենց կյանքով ու սխրանքով մարմնավորում են Հայաստանի քաղաքացու և հայ զինվորի պատվի վարքականոնը, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել: Անհնար է լինելու, որովհետև նրանք ներկա են այստեղ, ներկա են մեր մեջ և մեր շուրջը: Ավելի ներկա են և ավելի մեծ գործ են անում, քան առանձին «ներկա» ստացողներ: Այդ պատճառով էլ թույլ տվեք, այնուամենայնիվ դիմել նրանց և ասել.

Սիրելի՛ պարգևատրվողներ,

Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ: Նաև շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի հերոսամարտերում ընկան ձեզ նման քաջեր, որպեսզի հայությունը ապրի, որպեսզի Հայաստանը լինի: Եվ Հայաստանը կայացավ: Մեզ համար դուք նույն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսներն եք: Հարյուր տարի հետո էլ երախտապարտ սերունդները ձեզ հիշելու են, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե հարյուր տարի առաջ նահատակված քաջերին:

Սիրելի՛ պարգևատրվողներ, 

Ննջե՛ք խաղաղությամբ և հաստատ իմացե՛ք, որ մենք ձեզնով ենք ազգ, ձեզնով ենք երկիր և նույնիսկ ձեզնով ենք մարդ: Դա գիտակցում է և չի մոռանալու մեր ժողովրդի յուրաքանչյուր սերունդ: Դուք մեզ թողեցիք մեծ ցավ, բայց նաև մեծ հպարտություն և պատգամ: Մենք խոնարհվում ենք ձեր արածի առջև և խոստանում ենք, որ ձեր չարած բարի գործերը մենք անելու ենք կրկնապատկված ջանքով:

Արարողության կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր Հայրապետական պատգամն է բերել ներկաներին և աղոթք հնչեցրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Միջոցառման ավարտին Հանրապետության Նախագահը խնդրանքով դիմել է արարողության մասնակիցներին:

«Վեհափառ Տե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այս դահլիճում ներկա երիտասարդ զինվորականները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ են: Ես հատուկ խնդրել եմ նրանց, որպեսզի գան այս դահլիճ ոչ միայն նրա համար, որ մասնակցեն պարգևատրման արարողությանը, այլ որպեսզի արարողությունից անմիջապես հետո մոտենան, ծանոթանան ձեզ հետ, կապ հաստատեն և իրենց ծառայության ողջ ընթացքում փորձեն լինել ձեր կողքին, ձեր ընտանիքների կողքին, հանդիսանան կապող օղակ ձեր ընտանիք ների և հայկական բանակի միջև:

Սպայի համար չափազանց կարևոր է, որպեսզի լինի մեր հերոս զոհված զինվորների ընտանիքների կողքին, որպեսզի հասկանա որդեկորույս ծնողի ցավը, հասկանա ընտանիքի որդու գինը, հասկանա զինվորի արժեքը: Այն զինվորի, որի հրամանատարն է լինելու որոշ ժամանակ հետո, նրանց առաջնորդելու է զորանոցներում, մարտական դիրքերում, որի համար պատասխանատու է լինելու և պատասխանատու է լինելու նրան կոփելու, մարտական պատրաստությունը բարձրացնելու և նրա հետ միասին հայրենիքը պաշտպանելու համար:

Խնդրում եմ՝ այս արարողությունից անմիջապես հետո փորձեք օգտվել այս հնարավորությունից: Ինչ-որ տեղ ես նաև հույս եմ փայփայում, որ նրանք կարող են որոշ չափով ձեզ սփոփել: Շնորհակալ եմ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք Չալաբյան