«Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել Լորենցո Ինսինյեին
ՍՊՈՐՏԻտալական «Նապոլի» ակումբը հրաժարվել է վաճառել իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լա Գազետա դելո Սպորտը:
Մադրիդի «Ատլետիկո» ակումբը պատրաստ էր վճարել 30 միլիոն եվրո իտալացի հարձակվողի համար: Սակայն «Նապոլի» ակումբը չի ցանկանում վաճառել իտալացի հարձակվողին, քանի որ հաջորդ մրցաշրջանում սպասվում են կարևոր հանդիպումներ Չեմպիոնների լիգայում:
Լորենցո Ինսինյեն անցած մրցաշրջանում ակումբում անցկացրել է 37 հանդիպում՝ խփելով 12 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



