Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մաքս Սիվասլյան. պատերազմի լուսանկարիչը

ՖՈՏՈ

Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը Մաքս Սիվասլյանը վերցրեց տեսախցիկն ու մեկնեց Արցախ՝ առաջնագիծ: Թեև լուսանկարչին չի հաջողվել առաջնագծում երկար մնալ, բայց այնտեղ արված լուսանկարներում ամփոփված են պատերազմի շատ դրվագներ: Ապրիլի 5-ին՝  հակամարտ կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո նույնպես շարունակել է լուսանկարել, որպեսզի ներկայացնի պատերազմի և դրանից հետո «խաղաղության» դեմքը. այդ լուսանկարներն այսօր արդեն իսկ պատմություն են դարձել։

Մաքս Սիվասլյանը ծնվել է Ֆրանսիայում: Հայաստան է եկել 1992 թվականին՝  լուսանկարելու Արցախյան պատերազմը, երկու տարի մնացել է Արցախում, իսկ հետո արդեն մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Նա «Nouvelles dArménie» ամսագրի և armenenews.com  կայքի ֆոտոթղթակիցն է:

1992-ին, երբ Ղարաբաղում վիճակը վատ էր, լուսանկարիչը որոշել է գալ և նկարել պատերազմական գործողությունները՝  ապագայում պատմություն և հիշողություն ունենալու համար: Այն ժամանակ, ինչպես նա է խոստովանում, լրագրողները, լուսանկարիչները քիչ էին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին շատ էին և հատկապես կարևոր է, որ Արցախում աշխատում էին արտերկրի լրագրողներ, որոնք, ըստ նրա, միջազգային հանրությանը կներկայացնեն  ճիշտ տեղեկատվություն:

Սվասլյանի՝ երկու պատերազմներում արված լուսանկարներում արտացոլված է պատերազմի դաժան դեմքը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում  Մաքս Սիվասլյանը  խոսում է ապրիլյան պատերազմից. «18-20 տարեկան տղաները շատ ուժեղ են, պատրաստ են ամեն ինչի: Զարմանալի է, թե երիտասարդներն ինչպես են նման կռիվ տվել՝  թշնամուն չթողնելով մուտք գործել մեր սահմանները: Սա հերոսություն է: Հիմա շատ ավելի կամավորներ կան սահմանում, որոնք փորձառու են և նրանց ներկայությունից երիտասարդներն ավելի են գոտեպնդվում, բայց ուրիշ է զինվորների ուժը, խիզախությունն ու ոգին: Ես վստահ եմ, որ ադրբեջանցիների համար ապրիլյան քառօրյա պատերազմը լավ դաս է եղել»:

Մի նկարի պատմություն

Այս նկարն արվել է 1993թ-ին, իսկ վիրահատություն անող բժիշկը Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Վալերի Մարությանն է: Մաքս Սիվասլյանը պատմում է. «1993 թվականին էր, երկու լրագրող Արցախ էին եկել սկանդինավյան երկրներից, ցանկանում էին նկարել, թե պատերազմի ժամանակ ինչպես է վիրահատություն կատարվում: Եկանք այն պահին, երբ բժիշկ Մարությանը վիրահատում էր ծանր վիրավորի: Մարությանը թույլ տվեց ընդամենը մի պահ նկարել և դուրս գալ:

Ձմեռ էր, վիրահատական սեղանի մոտ փայտե վառարան էր: Առաջինը ներս մտավ լրագրողներից մեկն ու առանց վիրահատական սեղանին նայելու սկսեց  տեսախցիկը հարմարեցնել՝ վիրահատությունը նկարահանելու համար: Նրա հետևից ներս մտա ես. առաջին անգամ էի վիրահատություն տեսնում: Վայրկյաններ անց նկատեցի, որ երիտասարդ լրագրողն արդեն նայելով վիրահատական սեղանին՝ կորցրեց ինքնատիրապետումը…հետո սկսեցին նրան ուշքի բերել: Դուրս եկանք վիրահատարանից, բայց ես հաջողացրի այդ պահը նկարել ու 93-ի այդ նկարն արդեն պատմություն է դարձել»:

Դրվագներ Արցախյան ազատամարտից…
Լուսանկարիչն անընդհատ հիշողություններ էր պատմում անցած և վերջին պատերազմից, համեմատություններ անում: «1992 թվականին չէի կարծում, որ մենք քիչ զենք ունենալով կկարողանանք Շուշին ազատագրել,  բայց կարողացանք: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ վստահ էի, որ մենք հաջողության ենք հասնելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով