Սիրիական Ռաքքա քաղաքի անցակետում ԻՊ-ի 3 մահապարտ պայթեցրել են իրենց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 3 մահապարտների են օգտագործել, որպեսզի կանգնեցնեն քրդական բանակի առաջխաղացումը Ռաքքայում, որը համարվում է ԻՊ-ի մայրաքաղաքը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով Քուրդիստանի Հայրենասիրական միության մամլո կենտրոնը, քրդական անցակետերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 քուրդ աշխարհազորային է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են:
«3 գրոհային պայթեցրել են իրենք իրենց Շադդադի գյուղի շրջանում գտնվող քրդական անցակետերի մոտակայքում», - ասվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Այս շրջանում «Սիրիայի ժողովրդական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում ընդգրկված են քրդական ջոկատները, միջազգային կոալիցիայի աջակցությամբ` գրոհ են սկսել Ռաքքա քաղաքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



