Սերգեյ Բեզրուկովը ելույթ կունենա Սիրիայում Ռուսաստանի ռազմաբազայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը ելույթ կունենա Ռուսաստանի՝ Սիրիայում գտնվող ռազմաբազայում: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
«Ես ելույթ եմ ունենալու ստեղծագործական հանդիպման ձևաչափով մեր օդաչուների առջև»,- հայտնել է նա:
Թե կոնկրետ ինչ է ներկայացվելու ելույթի ընթացքում, չի պարզաբանվում:
Հունվարին «Агата Кристи» խումբը ելույթ էր ունեցել Սիրիայի Խմեյմիմ ռազմաբազայում ռուս զինվորականների համար:
Հաղորդվում է, որ հանդիսատեսը խմբին ջերմ է ընդունել և խմբի երգերից շատերը ծանոթ են եղել զինծառայողներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



