Ադրբեջանական բանակն առաջնային գծի հարավային ուղղությամբ ականանետ է կիրառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարութ յան մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



