Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի նախագահի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում պահպանողականների ներկայացուցիչ Ալի Լարիջանին վերընտրվել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտնում:
Լարիջանին ստացել է խորհրդարանի 290 անդամներից 173-ի աջակցությունը: Ինչպես նշում է Press TV հեռուստաալիքը, քվեարկության ժամանակ առանցքային դեր են խաղացել անկախ պատգամավորները, քանի որ նոր խորհրդարանում ոչ մի կուսակցության չի հաջողվել մեծամասնություն ստանալ:
Լարիջանիի մրցակիցը բարեփոխականների ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Մոհամադ Ռեղա Արեֆն էր:
Իրանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել ապրիլին: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի չափավոր բարեփոխականների դաշինքը ամենամեծ խմբակցությունն է ձեւավորել՝ ստանալով 143 մանդատ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



