Բրիտանացի ավելի քան 600 տնտեսագետներ դեմ են ԵՄ-ից երկրի դուրս գալուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանացի ավելի քան 600 առաջատար տնտեսագետներ դեմ են հանդես եկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն, քանի որ այդ քայլի հետեւանքները բացասաբար կանդրադառնան Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Observer-ը:
639 հարցվածների 82%-ը վստահ է, որ ԵՄ-ին անդամակցության դադարեցումը «բացասաբար կազդի բրիտանական ընտանիքների եկամուտների վրա»: Եվս 57%-ը կարծում է, որ Բրյուսելի հետ հարաբերությունների խզումը «կդադարեցնի տնտեսական աճը հաջորդ 5 տարիների ընթացքում եւ 3%-ով կկրճատի ՀՆԱ-ն»:
Մասնագետների գերակշռող մասը՝ 72%-ը, երկարաժամկետ հեռանկարում՝ 10-20 տարվա ընթացքում տնտեսական աճի վրա բացասական հետեւանքներ է կանխատեսում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



