Թեքսասում ջրհեղեղի հետեւանքով 4 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Թեքսաս նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղի արդյունքում 4 մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եւս երկու բնակիչ անհետ կորած է համարվում:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, երկու մարմին հայտնաբերել են Վաշինգտոն շրջանում, ավտոմայրուղում քշված ավտոմեքենաներում: Ավելի վաղ այս մարդիկ անհետ կորած էին համարվում:
Թրեւիսում էլ մեկ օր շարունակ որոնում են երկու բնակիչների, որոնք կորել են Օսթինի արվարձաններում:
Վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել: Առավել ծանր է իրադրությունը Թեխասում, որտեղ միայն մեկ շրջանում ավելի քան 400 մմ տեղումներ են գրանցվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



