Չիկագոյում հրաձգության մի քանի դեպքերի հետեւանքով 3 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիկագոյում հրաձգության մի քանի միջադեպերի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 12 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Զոհերի թվում 15-ամյա աղջիկ կա, որը 28-ամյա երիտասարդի հետ մեքենայում է եղել, երբ անհայտ անձը նրանց ուղղությամբ կրակ է բացել: Աղջիկը հիվանդանոցում մահացել է, երիտասարդը չի տուժել:
Եվս մեկ հոգի զոհվել է շենքում միջադեպի հետեւանքով. 23-ամյա երիտասարդը երկու տղամարդկանց միջեւ վիճաբանության ժամանակ գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մեկ տղամարդու էլ գնդակահարել են Էշբերն շրջանում: 25-ամյա երիտասարդն իր մեքենայում է եղել, երբ զինված անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



