Սիրիայից արձակված հրթիռներն ընկել են թուրքական օդանավակայանի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի տարածքից արձակված 2 հրթիռ ընկել է սահմանային Գազիանթեպ քաղաքի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, ինչի հետևանքով, զոհեր չեն գրանցվել:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ընկնելով օդանավակայանի կողքին՝ հրթիռները մասամբ ավիրել են որոշ բնակելի թաղամասեր: Ներկայում տեղի իշխանությունները փորձում են հաշվել հրթիռների պատճառած վնասի ծավալները:
Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գազիանթեպը հաճախակի է հայտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհների թիրախում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



