Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Նեմցովի սպանության ենթադրյալ պատվիրատուի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնտերպոլի տվյալների բաց բազայում է տեղադրվել Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող Չեչնիայի բնակիչ Ռուսլան Մուխուդինովի տվյալները, գրում է Интерфакс գործակալությունը:
Միջազգային ոստիկանական կազմակերպության կայքը հրապարակել է Մուխուդինով քարտը կարմիր նշումով, ինչը նշանակում է, որ կա պահանջ նրա գտնվելու վայրի հայտնաբերման դեպքում նրան անմիջապես ձերբակալելու մասին:
Ռուսական քննության վարկածի համաձայն՝ 29-ամյա Ռուսլան Մուխուդինովը, ով հեռակա կարգով ձերբակալվել է անցած տարվա վերջին, անցած տարվա փետրվարի 27-ին իրականացված Նեմցովի սպանության կազմակերպիչն է և պատվիրատուն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



