«Բարսելոնան» շնորհավորել է «Ռեալին» Չեմպիոնների լիգայում հաղթելու կապակցությամբ
ՍՊՈՐՏ«Բարսելոնան» շնորհավորել է մադրիդյան «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու կապակցությամբ: Կատալոնական ակումբը հաղթել էր մրցաշարը նախորդ մրցաշրջանում:
«Շնորհավորում ենք «Ռեալին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթական տիտղոսի կապակցությամբ»,- հաղորդել է «Բարսելոնան» թվիթերի իր պաշտոնական էջում:
Եզրափակչում «Ռեալը» հաղթեց «Ատլետիկոյին»: Խաղի հիմնական ժամանակը, որն անկացվում է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացրած 2 էքստրա-խաղակեսերում հանդիսականները խփած գնդակներ չտեսան: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էր «Թագավորական ակումբը»՝ 5:3:
«Ռեալը» թարմացրեց իր սեփական ռեկորդը՝ հաղթելով Չեմպիոնների լիգան 11-րդ անգամ: «Բարսելոնան» հաղթել է մրցաշարը 5 անգամ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



