Ռեշֆորդի աշխատավարձը զգալիորեն բարձրացվելու է
ՍՊՈՐՏՀայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նոր կնքվելիք պայմանագրի պայմանները:
«Telegeraph Sport»-ը հայտնում է, որ համաձայնագիրը նախատեսված է լինելու 4 տարով: 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը շաբաթական 1500 ֆունտից բարձրանալու է մինչ 20 հազար:
Սպասվում է, որ նոր պայմանագրի կնքման մասին պաշտոնապես հայտարարվելու է մոտակա ժամանակահատվածում:
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը նշել է մրցաշրջանի երկրորդ կեսում և Պրեմիեր լիգայի 11 խաղում դարձել է 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիացու հաշվին Եվրոպա լիգայի 3 խաղում գրանցված է 2 գնդակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



