Նեյմարը հրաժարվել է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
ՍՊՈՐՏ«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հրաժարվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը դառնալ ՊՍԺ-ում:
Ինչպես հայտնի է, փարիզյան ակումբի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հեռանում է թիմից: Այժմ փարիզցիները նոր հարձակվող են փնտրում:
Marca-ի տեղեկությունների համաձայն` ՊՍԺ-ի ներկայացուցիչները հանդիպել են Նեյմարի գործակալի հետ, սակայն չեն կարողացել համաձայնության հասնել ֆուբոլիստի տեղափոխության հարցում:
Փարիզցիները Նեյմարին շահավետ պայմանագիր են առաջարկել, համաձայն որի վերջինս կդառնար աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նեյմարը, սակայն, մերժել է:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Նեյմարը 49 հանդիպում է անցկացրել «Բարսելոնա»-ի կազմում` դառնալով 31 գոլի և գոլային 16 փոխանցման հեղինակ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



