ԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել են Մարեան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴԱԻՇ-ի ահաբեկիչները գրավել են Սիրիայի հյուսիսային Մարեա քաղաքը, հայտնում է vesti.ru-ն: Զինյալներին հաջողվել է քաղաքից դուրս մղել Սիրիայի ազատ բանակի ուժերին: Մարտերը տեղի են ունեցել Թուրքիայի սահմանից տասը կիլոմետր հեռավորության վրա: Ընդ որում՝ սիրիացիները կորցրել են ավելի քան 60 մարդ, իսկ զինյալները` 47: Զոհվել է մոտ 30 խաղաղ բնակիչ:
Նախօրեին ԴԱԻՇ-ի զինյալները գրոհել են քաղաքի վրա: Հազարավոր փախստականները լքում են Մարեան` ուղղվելով Շեյխ Իսա շրջան, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



