Սիրիացի պատգամավորը քրդերին կոչ է արել համագործակցել երկրի և Ռուսաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում քրդական խմբավորումները չպետք է հույսը դնեն ԱՄՆ-ի աջակցության վրա, ավելի լավ է համագործակցեն սիրիական բանակի և Ռուսաստանի հետ: Այդ մասին Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է ազգությամբ քուրդ սիրիացի պատգամավոր Օմար Ուսին:
Քրդական ինքնապաշտպանական խմբավորումները գործում են Սիրիայի հյուսիս-արևելքում: ԱՄՆ-ը աջակցում է նրանց ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
«Ես հանդես չեմ գալիս ԱՄՆ-ի դեմ ամբողջական բոյկոտի օգտին, սակայն չարժե նրա վրա հույս դնել: Դա պրագմատիկ երկիր է, որին հետաքրքրում է իր շահը, նա անտարբեր է քրդերի, սիրիացիների կամ արաբների հանդեպ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ քրդական խմբավորումների հրամանատարները պետք է անցնեն տարածաշրջանում ռուս-սիրիական դիմադրության խրամատը, այլապես մեծ գին կվճարեն:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



