Քերիի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը փակելու անհրաժեշտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանի անհապաղ փակման անհրաժեշտությունը:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցն ու այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների ու հրադադարի ռեժիմը խախտող այլ զինված խմբավորումների դեմ համատեղ գործողություններ իրականացնելու ռուսական կողմի առաջարկը: Լավրովը կրկին շեշտը դրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը շուտափույթ փակելու անհրաժեշտության վրա, որտեղից գալիս է ահաբեկիչների հոսքը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



