Պակիստանում առաջարկել են ամուսիններին թույլ տալ «թեթևակի ծեծել» կանանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը (CII) առաջարկել է տղամարդկանց թույլ տալ «թեթևակի ծեծել» իրենց կանանց՝ հայտնում է The Express Tribune-ը: Խորհուրդը սահմանադրական մարմին է, որը խորհրդարանին խորհուրդներ է տալիս իսլամական օրենքների կատարման վերաբերյալ:
Խորհուրդը համարում է, որ ամուսինը կարող է «թեթևակի ծեծել» կնոջը, եթե վերջինս չի կատարում ամուսնու ցուցումները՝ հագնվել իր ցանկությանը համապատասխան, կամ հրաժարվում է սեքսից՝ առանց կրոնական արդարացման:
Բացի այդ, օրինագծի 163 էջանոց տեքստում առաջարկվում է արգելել համատեղ ուսուցումը տարրական դպրոցից հետո, արգելել կանանց նկարահանվել գովազդներում և ընդունել օտարերկրյա պատվիրակություններ, արգելել բուժքույրերին խնամել հիվանդ տղամարդկանց և այլն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



