Ահաբեկիչներն Իրաքում Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտելիս սպանել են «Ռեալ»-ի առնվազն 12 երկրպագուի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռեալ» ֆուտբոլային ակումբի առնվազն 12 երկրպագու է մահացել Իրաքում ահաբեկչական հարձակումների հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ինչպես հաղորդվում է, ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաակուբա քաղաքում:
Չորս ահաբեկիչ ներխուժել են այն տարածք, որտեղ մադրիդյան ակումբի երկրպագուները դիտում էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Նրանք անկանոն կրակ են բացել: Հանցագործներին հաջողվել է փախչել, այս պահի դրությամբ ոչ ոք բերման չի ենթարկվել:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ դեպքի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուսերին է:
Մայիսի 13-ին ևս Իրաքի մեկ այլ քաղաքում երկրպագուների վրա հարձակվելու հետևանքով առնվազն 16 մարդ էր մահացել: «ԻՊ»-ը ստանձնել էր դեպքի պատասխանատվությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



