Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում
ՍՊՈՐՏՇախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսեց միավորը Յովանկա Հուսկայի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Գալոյանը, ով պարտության մատնեց ռուս Իրինա Ուտիատսկայային: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է:
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



