Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աստղագուշակ՝ մայիսի 30-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Աշխատանքային խնդիրներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են, հետևաբար դրանք չարժե սրտին մոտ ընդունել: Ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ կծագեն: Այդ ամենի շուրջ փոքր-ինչ կմտահոգվեք, սակայն շուտով կհաջողվի հարթել խնդիրները և վերականգնել հարաբերությունները: Աջակցություն կստանաք այն գործընկերներից, որոնց երբեք ձեզ կողմնակից չեք համարել: Գրում է Hraparak.am-ը: 

Հրաշալի օր է սիրային ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Նոր ծանոթությունները դրական լիցքեր կպարգևեն: Միայն թե աշխատեք չսիրահարվել, այսօր դրա ժամանակը չէ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, թեև օրվա ընթացքում դժվարությունները բացառված չեն, սակայն ընդհանուր առմամբ, այն բարեհաջող կդասավորվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, ֆինանսական վիճակի բարելավում: Չկորցնեք որևէ նոր բան սովորելու նաև վերապատրասվելու հնարավորությունները:

Մի թուլացեք և թույլ մի տվեք,որ իրադարձություններն իրենց հունով ընթանան: Հաջողության կհասնեք, եթե վճռականություն դրսևորեք և ինքներդ ընտրեք ձեր ուղին: Այսօր ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք:

Երկվորյակ: Հնարավոր է բախում ուժեղ մրցակցի հետ: Արդար պայքարում հաղթանակ տանել հեշտ չի լինի: Ստիպված կլինեք որոշ խորամանկությունների դիմել: Այդպիսով ոչ մեկի չեք վնասի, բայց և ցանկալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է գլուխ բարձրացնեն որոշ հին խնդիրներ, որոնց մասին արդեն մոռացել էիք: Փորձեք զերծ մնալ վեճերից, դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Մտերիմները սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե կիսվեք նրանց հետ ձեզ անհանգստացնող խնդիրներով:Փորձեք հնարավորինս անկեղծ լինել, այսօր դա անհրաժեշտ է ընտանիքում և անձնական հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից օրը լավ կդասավորվի, անգամ ամենահամարձակ սպասելիքները կարդարանան: Համոզված եղեք, աստղերն այսօր ձեր կողմից են: Նոր նախագծերը շահեկան կլինեն: Կարող եք քննարկել ձեր կարիերայի հետագա զարգացմանը նաև աշխատավարձի բարրձրացմանը վերաբերող որոշ հարցեր: Շատ Խեցգետիններ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:

Օրվա երկրորդ կեսին, առանց որևէ պատճառի, տրամադրությունը կարող է փչանալ: Զգացմունքային դաշտն անկայուն է, հանգստություն պահպանել չի ստացվի: Բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Կվիճեք մտերիմների հետ:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Այսօր քչերին կհաջողվի հանգստություն պահպանել: Հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր վաղուց կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում, հասցրել են ճանաչել ընկերներին և հակառակորդներին, վստահ են իրենց իրավացիության մեջ: Նշանի մյուս ներկայացուցիչներն այսօր լի են կասկածներով, ամեն տեսակ տագնապներով:

Որքան էլ ինքնավստահ լինեք, միևնույն է, իրականում աջակցության կարիք շատ ունեք: Այսօր կարող եք ապավինել այն ընկերներին, ովքեր լավ գիտեն ձեր ուժեղ և թույլ կողմերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը լավ կդասավորվի անգամ այն Կույսերի համար, ովքեր հաջողության հասնելու նպատակով ոչինչ չեն ձեռնարկի: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում, և դրա համար ստիպված չեք ջանքեր գործադրել: Սիրելին կես խոսքից կհասկանա ձեզ և ամեն կերպ կփորձի ուրախացնել:

Կշեռք: Այսօր կարող են մտահոգել շաբաթվա սկզբին ծագած հարցերը: Իրադարձություններին հնարավորինս հանգիստ վերաբերվեք: Ի վերջո, բոլոր հարցերն էլ լուծումներ կգտնեն: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Ավելի հետաքրքիր աշխատանքի անցնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասնակցելու համար:

Ընտանեկան վեճերից կհաջողվի խուսափել, եթե հրաժարվեք որոշ կարևոր հարցեր քննարկել: Միևնույն է, այսօր չի հաջողվի վերջնական որոշում կայացնել, հետևաբար, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ և նյարդեր ծախսել չարժե: Երեխաներին ուրախացնելու առիթը բաց չեք թողնի:

Կարիճ: Այսօր հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչում և այսօր լիարժեք կդրսևորեք այն: Նոր մտահաղացումներն, ինչպես հարկն է, չեն գնահատվի, սակայն սկսեք ձեր գաղափարները կյանքի կոչել: Ընթացքում կողմնակիցներն անպայման կհետևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր, հիմնականում ֆինանսական հարցերի շուրջ: Ձեր շռայլությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:Թեև սրտի խորքում ընդունում եք ձեր սխալը, սակայն միևնույն է, կհրաժարվեք հետևել մտերիմների խորհուրդներին:

Աղեղնավոր: Նրանք, ովքեր սիրում են դժվարություններ հաղթահարել, այսօր չեն ձանձրանա: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են քիչ ջանքեր գործադրել, ապա չնչին հաջողությունների կհասնեն, այն էլ իրենց համար ոչ այնքան կարևոր ոլորտում: Այս մոտեցումը նաև շահեկան է, քանզի կհաջողվի խնայել ուժերը՝ հետագայում սիրելի գործով զբաղվելու համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Սիրային ժամադրությունը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները: Կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Եթե նոր կյանք սկսելու ցանկություն ունեք, ապա այսօր հրաշալի օր է առաջին քայլն անելու համար:

Այծեղջյուր: Հետաքրքիր իրադարձություններով լի, անմոռանալի օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է առավել զգուշավոր լինել մարդկանց հետ շփումներում: Փորձեք հեռու մնալ վատատես, մռայլ մտքերի տեր, բացասական լիցքեր հաղորդող անձանցից,  քանզի նրանց տրամադրությունը կարող է ձեզ փոխանցվել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ծայրահեղ ուշադիր կլինեն մտերիմների նկատմամբ, կփորձեն իրականացնել  վերջիններիս ցանկությունները: Սիրելին հավանության կարժանացնի ձեր բոլոր մտահաղացումներն ու կօգնի իրագործել դրանք:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք որոշ խնդիրներ լուծել, սակայն ընթացքում ամեն բան կկարգավորվի: Նշանի շատ ներկայացուցիչներ  մասնագիտական նշանակալի հաջողություններ, լուրջ ձեռքբերումներ կունենան: Կարող եք զբաղվել ինքնագովազդով, հպարտանալ սեփական հաղթանակներով: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան, եթե համառությունը մի կողմ դնեք և որոշ զիջումների գնաք: Սիրո անսպասելի խոստովանությունը  ոչ այնքան կուրախացնի, որքան կզարմացնի ձեզ:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, այն չի անդրադառնա միայն ֆինանսական հարցերի վրա: Խելամիտ կգտնվեք, եթե հետաձգեք խոշոր գնումները, կարևոր գործարքները : Ձեզ մոտ կանխիկ խոշոր գումար ունենալը ցանկալի չէ: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք , ովքեր նախապես ձեռք կբերեն համախոհներ և ստիպված չեն լինի միայնակ գործել: Բարեհաջող օր է հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների մասնակցելու, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ուրախանալու շատ առիթներ կունենաք, կբարձրացնեք սիրելիների տրամադրությունը:

Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»