Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համահայկական խաղերի մասնակիցները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` օգոստոսի 8-ին, Համահայկական ամառային 6-րդ խաղերի մի քանի հազար մասնակիցներ այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի անդամներն ու մարզիկները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հիշել Ցեղասպանության զոհերին:

ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ծանոթացել թանգարանի սպորտի բաժնի ժամանակավոր ցուցադրություններին:

«Ծիծեռնակաբերդը հայ մարդու սրբավայրն է: Չեմ կարծում, որ որևէ մեկը, լինելով Երևանում, չի գա Ծիծեռնակաբերդ: Համահայկական խաղերը հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհուրդն ունեն: Չպետք է մոռանանք, որ այս երիտասարդները, ովքեր այցելեցին Ծիծեռնակաբերդ Եղեռն ապրած մեր ժողովրդի սերունդներն են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը:

Գործկոմի անդամ Ալբերտ Բոյաջյանը, պատասխանելով լրագրողի հարցերին, ասել է հետևյալը. « 26-րդ տարին անընդմեջ գալիս եմ Հայաստան և յուրաքանչյուր անգամ այցելում Ծիծեռնակաբերդ: Ամեն անգամ նույն զգացումներն են արթնանում ներսումս: Այս անգամ մի փոքր տարբեր զգացում կա, քանի որ հիշատակում ենք 100 տարի առաջ նահատակվածներին: Մեզ համար սա լավագույն առիթն է հայրենիք բերել հազարավոր մարզիկների: Նպատակը մեկն է՝ իրենց մեջ ամրացնենք, ամրապնդենք այն զգացումները, որ մենք ենք զգում»: «Վստահաբար մենք ավելի առաջ կգնանք հայ դատի պայքարի մեջ մեր միասնության շնորհիվ: Սա մարդկության դեմ գործված ոճիր է: Մեր երիտասարդությունն այսօր իր հարգանքի տուրքը մատուցեց մեր անմեղ զոհերի հիշատակին: Ես կցանկանայի, որ իրենք այցելեն նաև Եռաբլուր, հարգեն նաև մեր նորագույն պատմության նահատակներին»,- իր հերթին նշել է ՀԽՀԿ փոխնանախագահ Ստեփան Դերբեդրոսյանը:

Միջոցառման ավարտին ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում:

Այնուհետև մասնակիցները' պատասխանատուների ուղեկցությամբ, մեկնել են Հայաստանի պատմական վայրեր' Խոր Վիրապ, Էջմիածին, Սարդարապատ, Գառնի և Գեղարդ:

 

 
 
 
Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին ԱՄՆ-ն արգելել է արտասահմանյան ինվերտորների օգտագործումը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարությանը հրաժարականը (տեսանյութ) Արման Ծառուկյանը ժամկետից շուտ պաշտպանեց Hype-ի չեմպիոնական գոտին Ուկրաինացիներն այժմ կարող են հեռահար հարվшծներ հասցնել ՌԴ-ի խորքային շրջաններին․ Ռուբիո 13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն Մանվելյան