Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են Արցախում նշել Վերջին զանգը և որքա՞ն են կազմել ծախսերն այնտեղ

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ էի Արցախում. Ստեփանակերտն ու Շուշին մեզ դիմավորեցին ավտոշարասյուներով ու ազդանշաններով. մեր այցի օրը համընկավ Վերջին զանգի հետ։ Արցախում այդ օրն ամենուր շրջանավարտներ էին, ովքեր իրենց ժամանցը կազմակերպել էին ոչ թե ռեստորանային համալիրներում, այլ Ստեփանակերտի հրապարակում։ Blognews-ը լուսաանկարել է Արցախի շրջանավարտներին ու զրուցել նրանց հետ։

IMG_4220 copy IMG_4223 copy

Խնաբադի թիվ 12 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի շրջանավարտներև ևս Վերջին զանգի երեկոն անցկաղցնում էին հրապարակում։ Նրանք պատմեցին, որ դպրոցում միջոցառումը լավ է անցել՝ չնայած դրությանը, որ տիրում է սահմանին։ «Սահմանի դրության հետ կապված միջոցառմումը հայրենասիրական  բնույթի էր. հիմնական մասը բաղկացած էր հայրենասիրական խոսքերից, երգից ու պարից»,- ասաց 17-ամյա Էլինա Գասպարյանը՝ հավելելով, որ նախորդ օրն էլ ամբողջ դասարանով այցելել են «Եղբայրական գերեզման»։

Արցախում Վերջին զանգի ծախսերն ավելի համեստ են։ Շրջանավարտներից իմացանք, որ իրենց ծախսերը 40-50 հազար դրամի սահմաններում են, ի տարբերություն երևանյան Վերջին զանգի ծախսերի, որը 100-150 հազար դրամի սահմաններում է։ Վերջին զանգի դասական քեֆը նրանք կազմակերպել են Արցախի ամենագեղեցիկ անկյուններից մեկում ՝ Ջդրդուզում։

Հետաքրքրվեցինք նաև շրջանավարտների հետագա անելիքներով։ Տպավորիչ էր, որ ոչ ոք իր ապագան արտերկրում չէր տեսնում։ Շրջանավարտները նույնիսկ Երևան գալու մտադրություն չունեն, նրանք ուզում են մնալ սիրելի Արցախում։ Էլինան ընդունվելու է Արցախի պետական համալսարանի Թարգմանչական բաժին։ «Երազում եմ գնալ Եվրոպա, հատկապես՝ Իսպանիա, սակայն անպայման վերադառնամ, որովհետև սա է իմ հայրենիքն ու էստեղ եմ պատկերանում իմ ապագան»,- ասաց 17-ամյա աղջիկը։

18-ամյա Աննա Թամրազյանը ևս ընդունվելու է Արցախի պետական համալսարան՝ Պատմաճարտարապետական բաժին։ «Ուզում եմ նաև տուրիզմ սովորել, շրջել ամբողջ աշխարհով, աշխարհին տեղեկացնել մեր մշակույթի մասին, հայտնել, որ մեր հանդեպ իրագործել են ցեղասպանություն, և այն պետք է ճանաչվի, նաև՝ սպիտակ՝ մշակութային ցեղասպանություն,- ասաց նա ու հավելեց, որ Արցախում վերջին տարիներին բավականին շատ են տուրիստները։ -Տուրիզմն այստեղ նոր զարգացող ճյուղ է և լավ մասնագետներ են անհրաժեշտ։ Վերջին տարիներին տուրիստներն անհամեմատ շատացել են, հատկապես Ռուսաստանից են շատ գալիս այստեղ հանգստանալու։ Մենք տեասրժան վայրեր շատ ունենք»,- նշեց Աննան։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկրաները՝  Կարեն Հովհաննիսյանի

Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Սպիտակ տունը Politico-ի լրագրողներին թույլ չի տվել բարձրանալ Թրամփի ինքնաթիռ Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0