Ավելի լավ է կնոջից խելակորույս լինել, քան լինել խելքով` առանց կնոջ
ԼԱՅՖԱրկադի Ֆիլիպովիչ Դավիդովիչը (ի ծնե` Ադոլֆ Ֆիլիպովիչ Ֆրեյդբերգ) ծնվել է 1930 թվականի հունիսի 12-ին` Վորոնեժում: Ռուսալեզու գրող է, աֆորիստ, հեղինակ է ավելի քան 50,000 տպագիր աֆորիզմների:
Կանայք անողոք են, ինչպես բնական ընտրությունը:
Սերը ներքին արտազատման բանաստեղծականացումն է:
Երբեմն պետք է դավաճանել` հասկանալու, որ պետք չէր:
Որքան էլ, որ տեսքդ վատը լինի, մահը, միևնույն է, քեզանից երես չի թեքի:
Երեխաներին պետք է սովորեցնել ոչ թե այն, ինչից երեխաներ են լինում, այլ այն, ինչից չեն լինում:
Վաղը ժամը քանիսի՞ն չեք գալու:
Իսկ կարո՞ղ էր Հուլիոս Կեսարը միաժամանակ չանել այնքան գործ, որքան մենք կարող ենք չանել:
Մարդիկ, ովքեր ստեղծված են մեկմեկու համար, ուրիշների կողմից արդեն բռնագրավված են:
Ավելի լավ է կնոջից խելակորույս լինել, քան լինել խելքով` առանց կնոջ:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



