ՌԴ-ի ու Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ձախողվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Բելառուսի միջև գազային հարցի շուրջ բանակցությունները կրկին ավարտվել են առանց արդյունքի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «gazeta.ru»-ին:
Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում էր փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի պատվիրակությունը` Վլադիմիր Սեմաշկոն: Կողմերը քննարկել են գազի գնին վերաբերող հարցեր: Կողմերի հանդիպումը կայացել է, սակայն որոշում առայժմ չկա:
Ավելի վաղ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովիկը հայտարարել էր, որ Բելառուսը Ռուսաստանից չի ստանա զեղչեր: Բելառուսի Էներգետիկայի նախարարությունում էլ հայտարարել էին, որ ցանկանում են երկու անգամ իջեցնել ռուսական գազի գինը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



