Երևան, 26.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կենդանակերպի նշանների վախերն ու բարդույթները

ԼԱՅՖ

Իդեալական մարդիկ գոյություն չունեն: Բայց մենք, միևնույն է, մեր մեջ գտնում ենք մի շարք թերություններ, որոնք մեր մեջ ծնում են վախեր և բարդույթներ: Քննենք Կենդանակերպի նշանները և նրանց բարդույթավորվածության և իրենք իրենցից անբավարարվածության աստիճանը:

Խոյերն իրենց ամբողջ տեսքով կարող են ցույց տալ բնավորության ուժը և ուրիշի կարծիքից անկախ լինելը: Սակայն հոգու խորքում նրանց մեջ վախ կա, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակին: Սրանում է նրանց խոցելիությունը: Նրանք զգուշանում են, որ ամեն ինչ մի վայրկյանում փուլ կգա: Բացի այդ, Խոյերը վախենում են միայնությունից և անգործությունից:

Ցուլերի մոտ ամբողջ կյանքի ընթացքում կարող են ավելանալ վախերն ու բարդույթները: Նրանց գլխավոր վախը կայանում է կայունության կորստի մեջ: Մնալ միայնության մեջ առանց գոյության միջոցների, դա նրանց համար աղետ է: Բացի այդ, նրանք մեծ սթրես են տանում նոր ծանոթությունից առաջ: Հոգու խորքում Ցուլերն իրենց այնքան էլ հետաքրքիր չեն համարում, որպեսզի շատ ծանոթներ և ընկերներ ունենան:

Երկվորյակները չունեն ոչ մի տեսակի բարդույթ: Սակայն վախեր նրանք, այնուամենայնիվ, ունեն: Նրանք վախենում են կորցնել սիրած գործը և մարդկանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են միայնությունից և աջակցության բացակայությունից: Երկվորյակներին միշտ անհրաժեշտ է իրենց օգտակար զգալ:

Խեցգետինները բարդույթավորված մարդիկ են: Նրանք միանգամայն կարող են իրենց արտաքինում գտնել այն, որն իրենց մեջ ամոթ կառաջացնի: Ամբողջ դժբախտությունը նրանում է, որ Խեցգետինները շատ բուռն են արձագանքում ուրիշների կարծիքին, և նրանց համար միևնույն չէ շրջապատի դիրքորոշումը: Բացի այդ, Խեցգետինները վախենում են ֆինանսական անկայունությունից: Նրանք դժվարությամբ են տանում յուրաքանչյուր փոփոխություն, դրա համար հաճախ վախենում են ինչ-որ բան փոխել իրենց կյանքում:

Առյուծները, չնայած իրենց արտաքին անխռովությանը, տառապում են որոշ վախերից և բարդույթներից: Նրանք համարում են իրենց իդեալական, սակայն հոգու խորքում գիտակցում են, որ իրենք կատարյալ չեն, և, որ մի շարք թերություններ ունեն, որոնք խնամքով փորձում են թաքցնել: Առյուծները հիմնականում վախենում են այն բանից, որ կարող են պարտվել և մնալ երկրորդական դերերում:

Կույսերը ռացիոնալ և պրակտիկ են, իրենց նկատմամբ պահանջներ են ներկայացնում, որոնք իրենց կարծիքով՝ կհասցնեն կատարելության: Կույսերը բացահայտ կարող են խոսել իրենց թերությունների մասին, բայց միևնույն ժամանակ բարդույթավորվում են իրենց արտաքինից: Կույսերը հիմնականում վախենում են հանկարծակիությունից և փոփոխություններից:

Կշեռքները հիմնականում բարդույթավորվում են չկայացված լինելուց և հասարակության մեջ դիրքից: Եթե նրանք այնքան էլ շատ բանի չեն հասել կյանքում, ապա դա կարող է նրանց անհարմար վիճակի մեջ գցել: Բացի այդ, նրանք վախենում են չհասկացված լինելուց: Նրանք վախենում են նաև նոր բան սկսելուց:

Կարիճները միշտ զգում են իրենց առավելություններն ուրիշների հանդեպ, և դա նշանակում է, որ նրանք խնամքով թաքցնում են իրենց վախերն ու բարդույթները: Իրականում այս համաստեղության մարդիկ տառապում են բազմաթիվ վախերից: Օրինակ, նրանք վախենում են մնալ առանց աշխատանքի: Նրանք վախենում են նաև ամենօրյա կենցաղից:

Աղեղնավորները չեն կարողանում ընդունել պարտությունը: Կենդանակերպի այս նշանի մարդիկ վախենում են գործերից դուրս մնալ: Հենց դրա համար նրանք ամեն ջանք գործադրում են, որպեսզի լավ դիրք գրավեն հասարակության մեջ և կայունություն ձեռք բերեն: Աղեղնավորները կարող են անհարմարություն զգալ նրանից, ինչ անում են:

Այծեղջյուրները հաճախ տառապում են իրենց արտաքինից, սակայն ժամանակի հետ նրանք սկսում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան: Նրանք կարող են բարդույթավորվել նաև իրենց չափազանց զսպվածությունից: Այծեղջյուրները վախենում են կորցնել իրենց բոլոր ձեռքբերումները, վախենում են մնալ առանց փող և ընկերներ:

Ջրհոսները սարսափելի բարդույթավորվում են, եթե իրենց վրա ինչ-որ պատասխանատվություն են վերցնում: Նրանք միշտ կմտածեն, որ չեն կարող հաղթահարել: Այդ անվստահությունն աաջացնում է մի շարք վախեր: Օրինակ, այս համաստեղության մարդիկ վախենում են ելույթ ունենալ ժողովրդի առջև, նրանք դողում են միայն այն մտքից, որ պետք է ինչ-որ բան անեն մարդկանց աչքի առջև: Բացի այդ, Ջրհոսը շատ է վախենում գորշ առօրյայից:

Ձկները, թերևս, ամենաբարդույթավորված և էմոցիոնալ խոցելի մարդիկ են: Նրանք ուժեղ կախված են ուրիշների կարծիքից, որը և առաջացնում է բազում վախեր: Ձկները վախենում են տարօրինակ երևալ, վախենում են միայնությունից, չհասկացված լինելուց և աջակցության բացակայությունից: Նրանք միշտ դժգոհ են իրենց արտաքին տվյալներից, որը կարող է դառնալ մարդկանց հետ շփվելու ժամանակ Ձկների վախի պատճառ:

 

Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Պուտինը և Թրամփն ունեն գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ. Պեսկով Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել Ահասարսուռ մի բառ՝ «մաֆիա». իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում. «Փաստ»Երեխայի խնամքի նպաստի չափն ու տրամադրման պայմանները կփոխվեն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 նոյեմբերի). Սոչիում կայացել են եռակողմ բանակցություններ. «Փաստ»Եվրամիությանը բարդ ժամանակաշրջան է սպասվում. «Փաստ»Ինչպե՞ս փրկել երկիրը. քիչ հավանական է, որ Փաշինյանը որևէ պարագայում որոշի կամավոր թողնել վարչապետի պաշտոնը. «Փաստ»«Պարտավոր ենք արժևորել մեր տղաների կյանքը, նրանց կիսատ մնացած երազանքներն ու նպատակները». «Փաստ»Կիմ Չեն Ընն այցելել է միջnւկային նյութերի արտադրության գործարան Իրանը Սպահանի միջուկային համալիրից 62 կմ հեռավորության վրա կառուցում է ստորգետնյա օբյեկտ Ադրբեջանի նոր ուղերձը՝ «Զանգեզուրի միջանցքի» և տարածաշրջանային կապուղիների վերաբերյալՄերօրյա կրթական համակարգում ամեն ինչ կրում է ցուցադրական բնույթ. Ատոմ Մխիթարյան«Լևոնիցս հետո երեխաներս ու թոռնուհիս դարձան մեր ապրելու ուժը». Լևոն Ասոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»30-ամյա կնոջ գինու մեջ մեթանոլ են խառնել. նա մահացել էԹրամփը և Ռուտեն զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) 150 մեքենա՝ արգելափակված․ փրկարարներն օգնել են 179 քաղաքացու ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային 2027 թվականի համար 45 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. Քուշներ Եղանակը կտրուկ կփոխվի. ուժեղ քամի ու ձյուն է սպասվումԲյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ»Ադրբեջանցի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․ լայնածավալ քննարկում է նախատեսվում Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Թեժ գիծը կգործի շուրջօրյա, հնարավոր կլինի դիմել նաև անանուն. նախագիծ. «Փաստ»Լավ լուր թոշակառուների համար«Բարսելոնան» հաղթել է «Սաբահին», «Վիլյառեալը»՝ «Սլավիային» Մենք փոփոխությունը կբերենք Սպիտակում. տեսանյութԳործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին. Տիգրան Աբրահամյան Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ»«Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ»«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»