Թուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի 5 շրջաններում հակաահաբեկչական օպերացիայի հետևանքով քանդվել է 6.320 տուն: Գործողություններն իրականացվել են երկրի ներսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Քանդված տների վերականգնման համար կպահանջվի շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ վերսկսված զինված բախումների հետևանքով սպանվել են 480-ից ավելի զինվորականներ ու ոստիկաններ: Թուրքիայի գլխավոր շտաբը հաղորդել է այդ ընթացքում շուրջ 5 հազար քրդերի սպանելու մասին: Քրդական կողմը հայտարարում է, որ զոհվել է 100-ից ավելի խաղաղ բնակիչ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



