Էլ Ֆալուջա քաղաքի հարավային ծայրամասում Իրաքի պետական դրոշն է ծածանվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան բանակի առաջապահ ջոկատները երկրի պետական դրոշն են բարձրացրել Էլ Ֆալուջա քաղաքի հարավային ծայրամասում ոստիկանության շենքի վրա. քաղաքի մեծ մասը մինչեւ հիմա ԻՊ-ի զինյալների վերահսկողության ներքո է: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին հաղորդել է Իրաքի ՊԲ ռազմական տեղեկատվության կենտրոնը:
Մի քանի ժամ առաջ Իրաքի ԶՈՒ մամուլի քարտուղար Յահյա Ռասուլը հաղորդել էր, որ իրաքյան բանակը լայնածավալ գործողություն է սկսել՝ Անբար նահանգի՝ մեծության երկրորդ քաղաքն ազատագրելու համար:
Վերջին տվյալներով, կառավարական ուժերը հարավից եւ հյուսիսից շարժվում են քաղաքի կենտրոնի ուղղությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



