Տագնապի պատճառով փակվել է Սպիտակ տունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնում տագնապի պատճառով փակվել է սպիտակ տունը. հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրագրողներին թույլ չեն տվել դուրս գալ շենքից, իսկ փողոցներում երևում են վթարային-փրկարար ծառայությունների մեքենաները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տագնապ հայտարարելու պահին Սպիտակ տանն է եղել:
Հաղորդվում է, որ տագնապ հայտարարելու պատճառը եղել է արգելապատնեշից ներս նետված կասկածելի փաթեթը:
Դեպքի վայր են ուղարկվել վթարային ծառայությունները, ինչպես նաև հրշեջներ, բժիշկներ, քիմիական պաշտպանության ծառայություններ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



