Պիրլո. Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում
ՍՊՈՐՏ«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտարարել է, որ Իտալիայի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության հայտացուցակում չընդգրկվելն իր համար հիասթափության պատճառ չէ:
-Ես զրուցել եմ մարզչի հետ և տեղյակ եմ եղել նրա մտադրություններից: Ես հիասթափված չեմ: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում շփվել եմ Կոնտեի հետ: Նման որոշումները երկու կողմերի բանակցությունների արդյունքում են կայացվում: Հույս ունեմ՝ Իտալիային կհաջողվի հաղթել Եվրոպայի առաջնությունում՝ չնայած լուրջ մրցակցություն է լինելու: Պարզապես եկեք հուսանք, որ իմ ընկերները կկարողանան նվաճել տիտղոսը,-ասել է Պիրլոն «Sky Sports»-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության խմբային փուլում Իտալիայի հավաքականը մրցելու է Բելգիայի, Շվեդիայի և Իռլանդիայի հավաքականների հետ
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



