225 քնապարկ Մասիսից կուղարկվի Արցախ.«Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մասիսում «Հանուն Արցախի» կազմակերպված հանրահավաք-դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարով բանակի համար քնապարկեր են գնվել, որոնք այս շաբաթ կուղարկվեն Արցախ։ Քաղաքապետ Սաշա Հակոբյանը հայտնեց, որ 225 քնապարկ են գնել։ Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Արցախին օգնություն հատկացնելու համար քաղաքում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել Էր 981 հազար դրամ, 1.301 դոլար և 10 հազար ռուսական ռուբլի։ Արցախի իշխանության հետ խորհրդակցելով՝ որոշել են ոչ թե գումարը փոխանցել, այլ քնապարկեր գնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



