Սպիտակ տան պահպանության ծառայությունը ձերբակալել է ցանկապատի վրայով փաթեթ նետած կնոջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով: Մայիսի 30-ին այս մասին հայտնել Է WTOP ռադիոկայանը:
Ըստ Associated Press-ի տեղեկատվության՝ ձերբակալվել Է մի կին: Կասկածելի փաթեթը, որի պատճառով փակվել Է Բարաք Օբամայի նստավայրի հյուսիսային մասի մուտքը, ուսումնասիրում են սակրավորները: Նախնական տվյալներով՝ դրա մեջ եղել են թղթեր: Պատահարի վայր են ժամանել ոստիկանությունը եւ փրկարարական ծառայությունները:
Նախագահ Բարաք Օբաման ինքն արտակարգ պատահարի պահին եղել Է Սպիտակ տանը: Երեւանի ժամանակով ժամը 23:40-ի դրությամբ նստավայրի շրջափակումը հանված Էր, հաղորդել Է Reuters-ը:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



