Իսրայելի վարչապետը հայտնել է Թուրքիայի հետ հաշտեցմանը մոտ լինելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթենյահուն ԱՄՆ-ից կոնգրեսականների մի պատվիրակության ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իրենք շատ մոտ են Թուրքիայի հետ հաշտեցմանը: Այս մասին տեղեկացնում է Haaretz պարբերականը:
Իսրայելի վարչապտը, սակայն, նշել է, որ պետք չէ ակնկալել, թե հարաբերությունները կվերադառնան 10 տարի առաջվա մակարդակին, սակայն դրանց կարգավորումը դրականորեն կնպաստի երկու կողմերի շահերին:
Իսրայելցի բարձրաստիճան մի պաշտոնյա Haaretz-ին հայտնել է, որ Թուրքիայի հետ բանակցություններում միակ խոչընդոտն այն է, որ իսրայելական կողմը պահանջում է թուրքական կողմից փակել Ստամբուլում «Համաս»-ի ներկայացուցչությունը: Այս հարցի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



