Վաղինակը Շուշանյանը հեռացավ «Ո´չ թալանին» նախաձեռնությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ո´չ թալանին» նախաձեռնությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ Վաղինակը Շուշանյանը հեռացել է նախաձեռնությունից:
Հայտարարության մեջ ասվում է. «Ո´չ թալանին» նախաձեռնությունը հայտարարում է այն մասին, որ Վաղինակ Շուշանյանն այլևս նախաձեռնության համակարգող խմբի անդամ չէ։ Նրա խմբից դուրս գալը պայմանավորված է անձնական խնդիրներով, ինչպես նաև գերզբաղվածությամբ:Վաղինակը չի հասցնում լիարժեքորեն մասնակցել խմբի համակարգման աշխատանքներին։ Նրա խմբից դուրս գալու որոշումը կայացվեց խմբի համատեղ քննարկման արդյունքում»:
Այս առիթով մենք զրուցեցինք «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամ Միհրան Ավագյանի հետ, ով ասաց, որ որևէ խնդիր դեռ չկա ու չի կարծում՝ որևէ խնդիր կլինի: «Դուրս գալու որոշումը Վաղինակն ինքն է կայացրել: Ասաց, որ աշխատում է ու անձնական խնդիրների պատճառով չի հասցնում մասնակցել խմբի գործունեությանը, իսկ հետ ընկնելով չի կարողանա թիմին օգնել: Հենց այդ պատճառով ցանկանում է դուրս գալ: Թիմն էլ որևէ առարկություն չուներ, այդ հարցը որոշողը միայն ինքն էր»:
Արուսիկ Տիգրանյան
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



