7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի ափերի մոտ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել Է 7,2:
Ինչպես ճշտել Է գերատեսչությունը, ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Ցզիլուն նավահանգստային քաղաքից 73 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 271,3 կիլոմետր խորության վրա, ծովի տակ:
Տարերքի հարվածներն ամենից ուժեղ են զգացել Իլանի, Խուալյանի եւ Նանտոուի գավառների բնակիչները: Երեքբալանոց տատանումներ Է գրանցվել նաեւ Թայվանի Թայբեյ վարչական կենտրոնում: Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



