Հնդկաստանում առնվազն 17 մարդ Է զոհվել զինապահեստում բռնկած հրդեհի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ են դարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Տեղի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը լրագրողներին հավաստել Է զոհերի առկայությունը, ինչպես նաեւ հայտնել Է եւս 17 տուժածների մասին:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հրդեհի պատճառներն առայժմ չեն պարզվել: Վկայակոչելով ականատեսների հակասական վկայությունները՝ նշվում Է, որ բռնկմանը պայթյուն Է նախորդել: Այլ տվյալներով՝ պայթյունի պատճառը հենց հրդեհն Է եղել:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում Է, առայժմ չի հաջողվել մարել կրակը, մերձակա գյուղերի բնակիչները տարահանվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



