Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վիեննայում կայացած հանդիպումը հայկական կողմի քաղաքական հաղթանակն էր. Վաղարշակ Հարությունյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիեննայում կայացած հանդիպումը հայկական կողմի քաղաքական հաղթանակն էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ընդհանրապես պետք չէ տարանջատել ռազմականը կամ քաղաքականը` անկախ նրանից՝ մենք տարածքներ ենք կորցրել, թե չէ, ինչը բնականաբար լավ չէ: Այս հանդիպմանը պետք է գնահատական տալ ռազմաքաղաքական տեսանկյունից, քանի որ, անկախ մեր տարածքային կորուստներից, ապրիլյան իրադարձություններում մեր բանակը հաղթանակեց. մենք փաստացիորեն ձախողեցինք ադրբեջանական բանակի ծրագիրը եւ ցույց տվեցինք, որ անկախ նրանից, թե Ադրբեջանը ինչ գումարներ է ծախսել բանակի վրա, իր բանակը չի դարձել մարտունակ եւ իրենց առջեւ դրված խնդիրը չի լուծել: Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը փակ թեմա է»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ կարեւորը, որ 800 հա տարածքը բնակեցված չէ եւ մարտավարական առավելություն չի ապահովում: «Նորից եմ կրկնում, որ, բնականաբար, լավ չէ տարածքների կորուստ ունենալը, սակայն բոլորը պետք է հասկանան եւ վստահեն բանակին: Շատ են խոսում, որ պիտի գնանք եւ վերադարձնենք տարածքները, սակայն ինչի՞ կհասնենք մենք դրանով. կհասնենք նրան, որ Ադրբեջանը այդ վերցրած դիրքերը ավելի կամրապնդի, եւ հիմա դրանք վերցնելն ուղղակի կլինի անգրագիտություն: Ես համոզված եմ, որ մեր բանակը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում կմշակի համապատասխան պլան եւ կիրականացնի այն»,-ասաց Հարությունյանը:

«Արպենպրես»-ի այն հարցին, թե ինչով էր պայմանավորված Ադրբեջանի համաձայնությունը՝ մասնակցելու այս հանդիպմանը, նախկին նախարարը պատասխանեց. «Ադրբեջանի ոտնձգության նպատակը հենց այս բանակցություններն էին, որպեսզի այսպես Մինսկի խումբը հանդես գար Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու առաջարկով, սակայն նրանք ստացան հակառակ արդյունքը, եւ նա ստիպված գնաց եւ ՀՀ նախագահի օրակարգով նստեց  բանակցությունների սեղանի շուրջ, համաձայնեց, որ զինադադարի մեխանիզները հաստատվեն. սկզբում Ադրբեջանը տատանվում էր գնալ, թե չգնալ, սակայն ի վերջո համաձայնեց, ինչը, հասկանալի էր, պարտություն է նրանց համար»:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմից հետո ադրբեջանական զինուժը հետ շպրտվեց` ունենալով, տարբեր տեղեկություններով, 300-400 մարդկային ուժի և տեխնիկայի հսկայածավալ կորուստ: Կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց ապրիլի 5-ին Մոսկվայում` ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կողմից: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում կայացավ մայիսի 16-ին: 

 

Հայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ Վարդևանյան